Հասարակություն 

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

analitik.am

Հոկտեմբերի 10 -16-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 266 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 241-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 25 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 61 հեռախոսազանգ, որոնցից 57-ին լուծում է տրվել, իսկ 4 -ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նույն շարքից