Հասարակություն 

Մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում ընթանում են ձնամաքրման աշխատանքներ

analitik.am

Մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում` Ավանում, Քանաքեռ-Զեյթունում, Նոր Նորքում և Նորք-Մարաշում երեկ կեսօրից մեկնարկել են գլխավոր ու երկրորդական փողոցների, մայթերի, կանգառագոտիների ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները:

 Երևանի քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայություններին հանձնարարվել է աշխատել արտակարգ ռեժիմով՝ փորձելով առավելագույնս մեղմել տեղումներով պայմանավորված քաղաքացիներին պատճառվող հնարավոր անհարմարությունները։
Երթևեկի հնարավոր դժվարություններից զերծ մնալու նպատակով նաև հորդորում ենք մեր համաքաղաքացիներին լինել ավելի զգոն և ուշադիր՝ պահպանելով ձմեռային երթևեկության բոլոր կանոնները։
Կոչ ենք անում նաև առաջացող հարցերի և խնդիրների մասին տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով +(011 514-000 կամ 1-08):

Նույն շարքից