Թունավորում՝ վառարանից արտանետված շմոլ գազի հետևանքով

Թունավորում՝ վառարանից արտանետված շմոլ գազի հետևանքով

Դեկտեմբերի 20-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1974 թ. ծնված Վարսենիկ Ա.-ն, 1998 թ. ծնված Արմինե Ա.-ն և 2002 թ. ծնված Գրիշա Ա.-ն:
Պարզվել է, որ վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, իրենց բնակարանի հյուրասենյակում տեղադրված գազի վառարանից արտանետված շմոլ գազի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն: