Ֆեյսբուք 

Թող մեր մարզիկները գալիք տարում շարունակեն փառահեղ հաղթանակներ տոնել և բարձրացնել հայոց եռագույնը

analitik.am

Աշխարհի չեմպիոն, միջազգային Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ Էդգար Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի իմ հայ ժողովուրդ, հայ ազգիս մարզիկներ, մարզիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ եւ հայոց հաղթանակած բանակի քաջարի Զինվորներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Ցանկանում եմ, որ 2017 թվականը բոլորիս համար լինի զարգացման, խաղաղության, կայունության եւ հաղթանակների տարի: Մեր երկիրը շարունակում է գտնվել բազում մարտահրավերների կիզակետում, որի լուծման մեջ իր մասնակցությունը պետք է ունենա մեզանից յուրաքանչյուրը:
Հայի առաջնային մասնագիտությունը հայրենասիրությունն է եւ անկախ մեր գործունեության ոլորտից, անկախ նրանից, թե մենք որտեղ ենք ապրում` հայրենիքում, թե հայրենիքից դուրս, բոլորս պետք է հետաքրքրված լինենք հայի հայրական օջախ համարվող Հայաստան աշխարհի ճակատագրով: Մենք պարտավոր ենք ներդրում ունենալ մեր երկրի զարգացման ու շենացման գործում եւ բարձ պահենք Հայաստանի Հանրապետության պատիվը միջազգային հարթակներում:
Թող որ մեր մարզիկները գալիք տարում շարունակեն փառահեղ հաղթանակներ տոնել` բարձրացնելով հայոց եռագույնը եւ հնչեցնելով հայոց օրհներգն ի լուր աշխարհի:

Նույն շարքից