Հասարակություն 

Սաստիկ բքի պատճառով Բերդ - Ճամբարակ ճանապարհը փակ է

analitik.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  28-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ,  սաստիկ բքի և անբավարար  տեսանելիության պատճառով Բերդ -  Ճամբարակ  ճանապարհը փակ է:

Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի – Իրանի սահման (Մ2) ավտոճանապարհի Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում բուք է:

Սարավանի և  Վարդենյաց  լեռնանցքներում  տեղ - տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական  նշանակության ավտոճանապարհները  բաց են:

Նույն շարքից