Հասարակություն 

Հանդիպում` զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցիների ընտանիքների հետ

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը, աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը Ստեփանակերտի քաղաքապատերանում հանդիպել են այս տարվա ապրիլին առաջնագծում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցիների ընտանիքների հետ:

Հանդիպմանը սոցիալական ապահովության վարչության պետը հատկանշել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մշտապես կարևորվել է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը և այդ համատեքստում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել ու իրականացվում: Ապրիլյան պատերազմում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցիների ընտանիքների անդամներն իրենց հերթին երախտիքի խոսք են փոխանցել Երևանի քաղաքապետին՝ ցուցաբերվող մշտական աջակցության համար:
Վերոնշյալ ընտանիքներին տրամադրվել է նաև կենցաղային անհրաժեշտ տեխնիկա, մանկական հագուստ և այլ պարագաներ:

Նույն շարքից