Քաղաքականություն 

Պենտագոնի նոր ղեկավարը Ռուսաստանի հետ հարաբերություններում ավելի խիստ հայացքներ ունի

analitik.am

Հունվարի 20-ին ԱՄՆ կոնգրեսականները հավանության են արժանացրել գեներալ Ջեյմս Մեթթիսին Միացյալ Նահանգների  պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու հարցին: Այսպիսով 66-ամյա Մեթթիսը դարձավ վերջին 60 տարում առաջին զինվորականը, ով կգլխավորի Պենտագոն: Նա մասնակցել է  Աֆղանստանի և Իրաքի ռազմական գործողություններին:

Հարկ է նշել, որ Ջեյմս Մեթթիսը Ռուսաստանի հետ հարաբերություններում ավելի խիստ հայացքներ ունի, քան՝ իր նախորդը:

Սենատի մեկ այլ որոշմամբ էլ Ջոն Քելլին նշանակվել է ներքին անվտանգության նախարար

Նույն շարքից