Տնտեսություն Քաղաքականություն 

Եվրամիության և Հայաստանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստարագրվել առաջիկայում. Տիգրան Սարգսյան

analitik.am

Եվրամիության և Հայաստանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը կարող է ստարագրվել առաջիկայում: Այս մասին Բեռլինում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Սարգսյանի խոսքերով, Հայաստանի դիրքորոշումը միշտ եղել է այնպես, որ պետք է աշխատել ինչպես Եվրամիության, այնպես ել Եվրասիական տնտեսական միության հետ. «Մենք չպետք է հակասության մեջ դնենք այս երկու վեկտորները»:

Տիգրան Սարգսյանը նաև ասել է, որ Հայաստանը ստիպված է եղել ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին բանակցությունները սկսել նորից, քանի որ նախորդ տարբերակը, նրա խոսքերով, արգելափակվել է Բրյուսելի կողմից. «Ցավոք, բանակցությունների վերջին փուլում մեր եվրոպացի գործընկերների դիրքորոշումն ավելի կոշտացվեց, դրա համար էլ մենք գործընթացը նորից սկսեցինք»:

Նույն շարքից