Գլխավոր Տնտեսություն Քաղաքականություն 

«Ծառուկյան» դաշինքի ծրագրի դրույթը լուրջ վերլուծական հիմք չունի. «168 ժամ»

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է. «Ես վստահ եմ, որ մեր այսօրվա ժողովրդագրական իրավիճակի պայմաններում և առաջիկա զարգացումների պայմաններում այդ համակարգն այլընտրանք չունի: Եվ եթե ուղղակի նախընտրական տրամադրություններով պայմանավորված՝ ներկայացվում են տեսակետներ, ես չեմ կարծում, որ դրանք լուրջ վերլուծական հիմք ունեն, որովհետև, եթե նայենք 3 տարվա ընթացքում նոր համակարգի գործունեության նախնական արդյունքները, կարելի է պնդել նաև, որ այսօր մեր ներդրած համակարգը նույնիսկ օրինակելի է համարվում, շատ դեպքերում փորձ է արվում նույնիսկ այդ փորձը վերցնել և ներդնել»,- մեր թղթակցի հարցին ի պատասխան՝ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ մեկնաբանելով «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրային դրույթը, ըստ որի՝ կենսաթոշակային կուտակային համակարգը պետք է չեղարկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից