Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայի իշխանություններն արգելել են Նիդերլանդների դեսպանին վերադառնալ

analitik.am

Թուրքական կառավարությունը որոշում է կայացրել թույլ չտալ Անկարայում Նիդերլանդների դեսպանին վերադառնալ Թուրքիա: Այս մասին մարտի 13-ին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: Նա նշել է, որ դեսպանի մուտքն արգելված կլինի քանի դեռ Նիդերլանդները չեն կատարել Թուրքիայի պահանջները և ներողություն չեն խնդրել:

Թուրքիայի փոխվարչապետի խոսքերով, Անկարան դադարեցնում է Նիդերլանդների հետ բարձր մակարդակով շփումները և չի ընդունելու հոլանդացի դիվանագետների օդանավերը:

Ավելի վաղ Նիդերլանդների իշխանություններն արգելել էին Թուրքիայի արտգործնախարարի և ընտանեկան հարցերով նախարարի մուտքն իրենց երկիր:

Նույն շարքից