Քաղաքականություն 

Ռուսաստանն ու Ադրբեջանը շարունակելու են զարգացնել ռազմավարական գործընկերությունը. Պուտին

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակի կապակցությամբ:

«Վստահ եմ, որ մենք միահամուռ ուժերով  հետագայում ևս կզարգացնենք մեր ռազմավարական գործընկերությունը: Դա բխում է մեր քաղաքացիների շահերից և նպաստում է Հարավային Կովկասում և դրա սահմաններից դուրս խաղաղության և կայունության հաստատմանը»,-հայտարարել է Պուտինը:

ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կա բովանդակային քաղաքական երկխոսություն, ակտիվ միջկառավարական և միջխորհրդարանական համագործակցություն. «Ընդլայնվում է տնտեսական, գիտատեխնիկական համագործակցությունը, քաղաքացիական հասարակությունների միջև կապը»:

Պուտինը նաև առողջություն և հաաջողություն է մաղթել Ալիևին, իսկ Ադրբեջանի ժողովրդին՝ բարեկեցություն:

Նույն շարքից