Հասարակություն 

Զախարովան կատակել է Սիմոնյանի կրծքերի մասին

analitik.am

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ Սենատում Վլադիմիր Պուտինի և RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի լուսանկարի շուրջ ծավալված քննարկումները:

Ավելի վաղ ամերիկացի սենատոր Ջին Շահինը, վերոնշյալ լուսանկարի մասին Սենատում խոսելիս, հայտարարել էր, որ այն ցույց է տալիս, թե իրականում ինչ է կատարվում  RT-ում՝ հավելելով, որ լուսանկարը վերցված է ԱՄՆ հետախուզության գաղտնազերծած փաստաթղթերից:

Զախարովան մասնավորապես նշել է, որ Շահինն առաջին անգամ չէ որ հիմարություններ է թույլ տալիս իրեն, սակայն այս անգամ գերազանցել է ինքն իրեն: Բացի դրանից, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կատակել է՝ ասելով, թե լուսանկարում երևում է, որ Սիմոնյանը «մեծ խարիզմա ունի, նույնիսկ՝ երկու հատ»:

Նույն շարքից