Քաղաքականություն 

Թրամփը կենդանի է անվանել Ասադին և մեղադրել Ռուսաստանին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Սիրիային հասցված հրթիռային հարվածների մասին, հայտարարել է, որ սիրիական խնդրի սրման համար մեղավոր է Ռուսաստանը: Թրամփը նաև վիրավորել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

«Եթե Ռուսաստանը չաջակցեր այդ կենդանուն, խնդիրներ չէին լինի»,-հայտարարել է Թրամփը  Fox Business-ի հետ հարցազրույցի ժամանակ:

«Կարծում է, որ դա շատ վատ է Ռուսաստանի և մարդկության համար: Դա շատ վատ է ժամանակակից աշխարհի համար: Երբ տեսնում ես, թե ինչպես են ռումբ նետում մարդկանց վրա, երբ առանց ձեռքերի երեխաներ ես տեսնում, հասկանում ես, որ դա կենդանու ձեռքի գործ է»,-ասել է Թրամփը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Սիրիային հարվածներ չի հասցրել:

Նույն շարքից