Քաղաքականություն 

Սիրիան պատասխանել է Ասադին կենդանի անվանած Թրամփին

analitik.am

Սիրիայի արտգործնախարարությունը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով կենդանի էր անվանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: «Եթե դուք կենդանի եք, պետք չէ մտածել, որ բոլորն են կենդանի»,-հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարարի օգնական Այման Սուսսանը:

Սուսսանը հիշեցրել է, որ Ասադն ինքնիշխան Սիրիայի նախագահն է և ընտրվել է ժողովրդի կողմից, հետևաբար վերջինիս բնութագիրը պետք է տան սիրիացիները, ոչ թե՝ Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը կենդանի էր անվանել Ասադին և մեղադրել էր Ռուսաստանին վերջինիս օգնելու համար:

Նույն շարքից