Հասարակություն 

«ՀայՏեք» կենտրոնում կայացել է կիբեռանվտանգությանը նվիրված գիտաժողով

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարարության և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ, ապրիլի 13-ին «ՀայՏեք» կենտրոնում Softline Armenia ընկերությունը կազմակերպել էր կիբեռանվտանգության խնդիրների քննարկմանը նվիրված գիտաժողով: Հանդիպմանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների, ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչներ, բլոգերներ:

Գիտաժողովի ժամանակ ոլորտի միջազգային առաջատարներից Checkpoint Software ընկերությունը ներկայացրել է այն նորարարական լուծումները, որոնք այսօր կիրառվում են կիվեռանվտանգության ոլորտում:

Սա ՀՀ պաշտպանության նախարարության և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող երկրորդ նմանատիպ գիտաժողովն է: ՏՏ ոլորտին նվիրված նմանատիպ հանդիպում-քննարկումների նպատակն է հնարավորություն ընձեռել ոլորտի մասնագետներին ծանոթանալ միջազգային լավագույն փորձին և տեղեկացված լինել ՏՏ ոլորտի, կիբեռանվտանգության ժամանակակից լուծումներին ու մոտեցումներին։

Checkpoint Software ընկերությունը հիմնադրվել է 1993 թ. և առաջինն է ՏՏ անվտանգության ոլորտում կիրառել FireWall-1, ինչպես նաև սեփական արտադրության State ful inspection համակարգերը:

Նույն շարքից