Հասարակություն 

Հյուսիսային Կորեան նոր տեսակի բանակ է ստեղծել. Yonhap

analitik.am

Հյուսիսային Կորեան նոր տեսակի բանակ է ստեղծել: Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap-ը՝ նշելով, որ այդ բանակի մասին հայտարարվել է ապրիլի 15-ին տեղի ունեցած շքերթի ժամանակ:

Նոր հատուկ տակտիկական բանակի մասին մինչ այս երբեք չի խոսվել: Մինչ այս Հյուսիսային Կորեան ուներ ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային և ռազմավարական բանակներ:

Ավելի վաղ հյուսիսկորեական ԶԼՄ-ները հայտնել էին հատուկ բանակի զորավարժությունների մասին և ենթադրվում է, որ հենց այդ բանակի մասին է խոսքը:

Նույն շարքից