Հասարակություն 

Ամերիկացիները հարցաքննել են երեք ամսական «ահաբեկչին»

analitik.am

Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական երեխայի: Ինչպես հայտնում է Guardian-ը, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վերջինիս պապը հարցաթերթիկ լրացնելից դրական է պատասխանել հարցին, որը վերաբերել է ահաբեկչությանը երեխայի մասնակցությանը:

Ավելի ուշ 62-ամյա Փոլ Քենոնը հայտարարել է, որ սխալմունք է տեղի ունեցել և ինքը թյուրիմացաբար է տվել դրական պատասխան. «Ես չեմ կարող հավատալ, թե նրանք չեն հասկացել սխալը և որ նորածինը չի կարող որևէ մեկին վնասել»:

Քենոնը նաև նշել է, որ ցանկացել է երեխային դեսպանատուն տանել նարնջագույն հագուստով (ԱՄՆ-ում բանտարկյալները հենց այդ գույնի հագուստ են կրում), սակայն հրաժարվել է այդ մտքից. «Երևում է, որ դիվանագիտական առաքելության աշխատակցիները խնդիրներ ունեն հումորի զգացումի հետ»:

Նույն շարքից