Հասարակություն 

Թուրքիայում կրպակի տերը լոլիկներով ետ է մղել զինված հարձակումը

analitik.am

Թուրքական Շանլիուրֆա քաղաքում կրպակի սեփականատերը կարողացել է ետ մղել զինված հանցագործի հարձակումը՝ պաշտպանվելով լոլիկներով, հայտնում է The Daily Mail-ը:

Ավելի ուշ Մեհմեթ Թոսանը պատմել է, որ հենց առաջին նետած լոլիկով խոցել է հարձակվողին՝ վնասելով վերջինիս աչքը, ինչից հետո անկանոն կրակահերթ է հնչել:

Հայտնի է նաև, որ հարձակվողը կրպակի տիրոջ քրոջ նախկին ամուսինն է: Հարձակման շարժառիթի մասին որևէ բան հայտնի չէ:

Նույն շարքից