Օլանդը Ֆրանսիայի ղեկը Մակրոնին կփոխանցի մայիսի 14-ին

Օլանդը Ֆրանսիայի ղեկը Մակրոնին կփոխանցի մայիսի 14-ին

Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ երկրի ղեկը նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին փոխանցելու է կիրակի օրը, մայիսի 14-ին, հայտնում է Le Figaro-ն:

Օլանդը նաև նշել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել նոր նախագահին. «Նա է ընտրվել, նա է նախագահը և հիմա իր փորձն օգտագործելով  պետք է շարունակի իր ճանապարհը»:

Պատասխանելով այն հարցին, թե Մակրոնն արդյո՞ք չի դավաճանել իրեն, 2016 թվականին Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախարարի պորտֆելից հրաժարվելով և առանձին ուժ ստեղծելով՝ Օլանդն ասել է՝ ոչ. «Նա արեց այն, ինչը ճիշտ համարեց, նա իմ կողիքն էր, սակայն հետո շարունակեց իր ճանապարհը»: