Քաղաքականություն 

Հրապարակվել են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները

analitik.am

Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և հրապարակվել են 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները. այս մասին տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Ցուցակները տեղադրված են ԿԸՀ կայքում`   http://www.elections.am/listsc/ հասցեով:

ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն`
1) ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը, ավագանու անդամի թեկնածուն,

2) վստահված անձը,

3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը,

4) քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն` քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ:

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչև մայիսի 17-ը` ժամը 11.00-ն:

Նույն շարքից