Հասարակություն 

Հետախուզվողներ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

analitik.am

Մայիսի 19-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1986 թ. ծնված Վաչիկ Զ.-ն, որը 2012թ. նոյեմբերի 26-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և մայիսի 19-ին, ժամը 00.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1979 թ. ծնված Հակոբ Ա.-ն, որը 2016թ. հունվարի 10-ից Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մասի և 325 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով:

Նույն շարքից