Քաղաքականություն 

Վահրամ Բաղդասարյանի փեսայի եղբայրը՝ հարկայինի պետ. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում վերադասավորումները շարունակվում են: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Արտավազդ Սարգսյանի եղբորը՝ Կարեն Սարգսյանին, Սևանի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխել են Արմավիրի հարկայինի պետ:

Որոշ ժամանակ առաջ նա դեռ շարքային տեսուչ էր, հետո սրընթաց վերելք ապրեց՝ դառնալով Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ, ապա նշանակվեց Կոտայքի հարկայինի պետ, այնուհետև գնաց Սևանի հարկայինի պետ, այժմ տեղափոխվել է գեներալների մարզ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից