Գլխավոր Հասարակություն 

Տիգրան Ուրիխանյանը հնարավոր է բերման ենթարկվի

analitik.am

Կենտրոն եւ Նորք  Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի գործի դատաքննությունը:

Այսօրվա նիստում պետք է հարցաքննվեր գործով տուժող, Աժ պատգամավոր Տիգրան  Ուրիխանյանը, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ վերջինս արդեն երրորդ անգամ չէր ներկայացել դատական նիստին:

Դատավոր Արշակ Վարդանյանը, ցանկանալով լսել առաջարկները, դիմեց կողմերին: Դատախազն առաջարկեց Տիգրան  Ուրիխանյանին եւս մեկ անգամ ծանուցել հաջորդ դատական նիստի համար:  Իսկ Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, որ այսպես չի կարող շարունակվել, քանի որ Տիգրան  Ուրիխանյանը կարող է անընդհատ չներկայանալ դատարան, ինչի հետեւանքով  տուժում է իր պաշպանյալը, ով անազատության մեջ է:

Նա առաջարկեց կամ բերման ենթարկել Ուրիխանյանին, կամ փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը: Նիստը ավարտվեց, սակայն մինչ այդ դատավորը ասաց, որ հաջորդ նիստին Ուրիխանյանի չներկայանալու դեպքում, քննարկվելու են նրան բերման ենթարկելու եւ Անի Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխելու հարցերը:

Հաջորդ նիստը տեղի է ունենալու հունիսի 22-ին՝ ժամը 15:00-ին:

Նույն շարքից