Քաղաքականություն 

Արցախի նախագահն ընդունել է Բելգիայի սենատոր Յորիս Պոշեին

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ընդունել է Բելգիայի սենատոր, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Յորիս Պոշեին:
Քննարկվել են Բելգիա-Արցախ խորհրդարանական կապերին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման համար կան խոստումնալից հիմքեր, այս համատեքստում կարեւորելով Բելգիայի եւ նրա վարչական միավորումների քաղաքական, հասարակական, գիտակրթական, մշակութային եւ այլ շրջանակների ներկայացուցիչների հաճախակի այցելությունները մեր հանրապետություն:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից