Հասարակություն 

Գյումրին վերջին շրջանում հիշեցնում է Սիցիլիան. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրին  վերջին շրջանում հիշեցնում է Սիցիլիան, ուր մոլեգնում է մաֆիան, իսկ փողոցում զենքով հարց լուծելու դեպքերը համարվում են սովորական: Նախօրեին Սայաթ-Նովա հասցեում գտնվող «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է կրակոցներով: Արդյունքում հիվանդանոց էր տեղափոխվել 36-ամյա Գեւորգ Հակոբյանը: Ըստ տարածված լուրերի՝ կրակոցի հեղինակը Գյումրիում հայտնի ատամնաբույժ  Գ. Խ-ի որդին է՝ Ռուդիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ նա 2015 թվականին հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում: Վերջինս մեղադրվում էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչ Միրզոյանին Թատերական հրապարակում դանակահարելու մեջ: Նկատենք, որ երեկվա դրությամբ դեռեւս իրավապահները չէին հայտնաբերել կրակոցների հեղինակին, չնայած ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հարուցվել է քրեական գործ, եւ այդ ուղղությամբ քննություն է տարվում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից