Դատարանը շարունակել է հարցաքննել Անի Հովհաննիսյանին. Դատական նիստը՝ տեսանյութով

Դատարանը շարունակել է հարցաքննել Անի Հովհաննիսյանին. Դատական նիստը՝ տեսանյութով

Այսօր՝ հունիսի 29-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով դատական հերթական նիստը: Դատարանը շարունակեց ամբաստանյալի  հարցաքննությունը, ապա հրապարակեց վկաներից Լալի Սվիմոնիայի՝ նախաքննության ժամանակ տված ցուցմունքը և լսեց մեղադրող կողմին:

Նիստից հետո Անի Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ  մեղադրական ճառը,  մեղադրական եզրակացությունն էր. «Կարծես դատավարություն ընդհանրապես տեղի չէր էլ ունեցել»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ կան անձինք, որոնց ցուցմունքներն առհասարակ չեն հրապարակվել դատաքննության ժամանակ. «Ես դրանց մասին ավելի մանրամասն կխոսեմ իմ ճառի ժամանակ»:

Նշենք, որ դատախազն Անի Հովհաննիսյանի համար պահանջեց 3,6 տարի ազատազրկում: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին ժամը 15:00-ին:

Նախորդ դատական նիստը.