Քաղաքականություն 

Կատարի վրա հաքերային հարձակման հեղինակը ԱՄԷ-ն է. Washington Post

analitik.am

Մայիսի վերջին Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Թանիին վերագրվող սկանդալային հայտարարությունը, որը հրապարակվել էր Կատարի կառավարական նորությունների գործակալության էջերում, ԱՄԷ-ի ձեռքի գործն է: Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան հատուկ ծառայություններին:

Վերոնշյալ հայտարարության մեջ նշվում էր, թե էմիրն Իրանն անվանել է իսլամական ուժ և գովասանքի խոսքեր էր ասել ՀԱՄԱՍ-ի հասցեին: Դրանից հետո, հղում անելով այդ հայտարարությանը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ: Ավելի ուշ նրանց օրինակին հետևեցին արաբական մի շարք այլ պետություններ:

ԱՄԷ-ն արդեն հերքել է հաքերային հարձակման մեղադրանքը և հաստատել է իր մեղադրանքը Կատարի հասցեին:

Ինչ վերաբերում է Կատարին, ապա այդ երկրի իշխանությունները ոչ մեկ անգամ են հայտարարել է, որ հաքերային հարձակում է տեղի ունեցել, սակայն նրանք դեռ չեն հրապարակել իրենց հետախուզության արդյունքները:

 

Նույն շարքից