Քաղաքականություն 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը պետք է կոնկրետ պլան քննարկվի. Մամեդյարով

analitik.am

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման ժամանակ պետք է քննարկվի կոնկրետ պլան ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրյուսելում ԵԱՀԿ ՄԽ երկրների, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ առաջարկ է եղել կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպումը: Այդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա աշնանը, ինչի մասին հայտարարել է ՀՀ նախագահը:

Մամեդյարովի խոսքերով, հանդիպումները հակամարտության կարգավորման համար կարևոր տարրերից են. «Սակայն այդ հանդիպումները չպետք է լինեն ուղղակի հանդիպելու համար: Եթե հանդիպում է կազմակերպվում նախագահների մակարդակով, կարծում եմ, պետք է կոնկրետ պլան լինի»:

Նույն շարքից