Հասարակություն 

Երևանում քամին վնաս է հասցրել /թարմացված/

analitik.am

Հուլիսի 24-ին, ժամը 19:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի տներից մեկի մոտակայքում գտնվող կաթսայատան խողովակը պահող ճոպանները պոկվել են, առկա է խողովակի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը,  տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ա. Սարգսյանը:

Պարզվել է, որ Կաշեգործների 155/3 հասցեյում գտնվող տներից մեկի հարակից կաթսայատան խողովակի մոտ 25 մ բարձրությամբ, 70 սմ տրամագծով ճոպանները պոկվել են. առկա է ընկնելու վտանգ:

Եղանակային պայմաններից ելնելով վարչական շրջանի ղեկավարի հետ համատեղ որոշում է կայացվել համապատասխան աշխատանքներն իրականացնել հուլիսի 25-ին:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Նույն շարքից