Հասարակություն 

Ռուսաստանցիների կեսը դեմ են, որ Մոսկվան Անկարային C400 համակարգեր վաճառի

analitik.am

Ռուսաստանցիների գրեթե կեսը՝ 48 տոկոսը, դեմ են Թուրքիային C400 համակարգեր վաճառելուն: Համապատասխան հարցումն անց է կացրել «Հասարակական կարծիք» հիմնադրամը:

Վերոնշյալ գործարքին կողմ է արտահայտվել հարցվածների միայն 25 տոկոս, իսկ մյուսները դժվարացել են պատասխանել հարցին:

Գործարքին կողմ արտահայտվողների գերակշիռ մասն իրենց տեսակետը հիմնավորել են տնտեսական շահով, մի մասն էլ՝ Թուրքիայի հետ դաշնակցական հարաբերություններով:

Ինչ վերաբերում է գործարքին դեմ արտահայտվողներին, ապա վերջիններս կարծում են, որ Թուրքիան կարող է այդ զենքն օգտագործել հենց Ռուսաստանի դեմ և Թուրքիան թշնամական պետություն է:

Նույն շարքից