Քաղաքականություն 

Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին

analitik.am

Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի բացառել, որ Թեհրանը կարող է դուրս գալ միջուկային պայմանագրից, եթե ԱՄՆ-ը շարունակի ներկայիս քաղաքականությունը իր երկրի նկատմամբ:

Նրա խոսքերով, Իրանը կարող է մի քանի ժամում դուրս գալ պայմանագրից:

«Վերջին ամիսների ընացքում աշխարհն ականատես է լինում, թե ինչպես է ԱՄՆ-ը խախտում միջուկային պայմանագիրը և արհամարում մյուս համաձայնագրերը՝ ցույց տալով իր դաշնակիցներին, որ իրենք ոչ լավ գործընկերներ են, ոչ էլ հուսալի կողմ բանակցությունների համար»,-հայտարարել է Ռոհանին:

Իրանի նախագահը հավելել է, որ ԱՄՆ նախկին իշխանությունները ստիպված են եղել բանակցային սեղանին նստել պատժամիջոցների անհաջող քաղաքականությունից հետո և նույնը կարող է լինել նաև այս այս ադմինիստրացիայի հետ:

 

Նույն շարքից