Բարսելոնայի ահաբեկչության գործով 4-րդ կասկածյալն է ձերբակալվել

Բարսելոնայի ահաբեկչության գործով 4-րդ կասկածյալն է ձերբակալվել

Բարսելոնայի ահաբեկչության գործի քննության շրջանակներում ձերբակալվել է 4-րդ կասկածյալը: Այս մասին հայտնում է Կատալոնիայի ոստիկանությունը:

Նոր ձերբակալվածի անունը չի հայտնվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գործով հիմնական կասկածյալը 17-ամյա Մուսա Ուքաբիրն է: Ենթադրվում է, որ հենց նա է եղել բեռնատարի ղեկին, որը մխրճվել է մարդկանց բազմության մեջ:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Կատալոնիայում ահաբեկչությունների զոհերի թիվը հասնում է 14-ի: