Հասարակություն 

Բրիտանիայի ամենադաժան հանցագործը Թոմ Հարդիին խնդրել է դառնալ իր երեխայի հայրը

analitik.am

Մեծ Բրիտանիայի ամենադաժան բանտարկյալի համբավն ունեցող Չարլզ Բրոնսոնը դիմել է «Բրոնսոն» ֆիլմում իրեն մարմնավորած հայտնի դերասան Թոմ Հարդիին՝ խնդրելով դառնալ իր երեխայի հայրը:

Հանցագործը նշել է, որ չի կարող երեխա ունենալ իր հարսնացու Պաուլա Ուիլյամսի հետ և կարծում է, որ Հարդին կկարողանա հիանալ փոխնակ հայր լինել իր երեխայի համար:

Բրոնսոնը այս մասին խոսել է ընկերոջն ուղարկած նամակում՝ նաև նշելով, որ թեմայի շուրջ կխոսի իր հարսնացուի հետ, ով դժվար թե դեմ լինի և հավելելով, որ Հարդիից մերժում ստանալու դեպքում խնդրանքով կդիմի Դենի Դայերին:

Հավելենք, որ 64-ամյա Չարլզ Բրոնսոնը ցմահ ազատազրկման է դատապարտվել 1999 թվականին:

 

Նույն շարքից