«Այֆոն 7» բջջային հեռախոս գողացած երիտասարդը բերման ենթարկվեց

«Այֆոն 7» բջջային հեռախոս գողացած երիտասարդը բերման ենթարկվեց

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 1984 թ. ծնված Աննա Գ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.00-ից 18.15-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են իր «Այֆոն 7» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով 300.000 դրամի վնաս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները նույն օրը, ժամը 21.00-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: