Քաղաքականություն 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է Սարգսյան-Ալիև հանդիպմանը

analitik.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը և կոչ է արել կողմերին հասնել հարցի խաղաղ կարգավորմանը:

Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեփան Դյուժարիկը հայտնել է, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ոգևորված, որ Ժնևում նախագահները հանձն են առել պարտավորություն բանակցային գործընթացն ակտիվացնելու համար: Դյուժարիկը խոսել է նաև պայմանավորվածության մասին, որը վերաբերում է  լարվածությունը թուլացնելու համար լրացուցիչ քայլեր կատարելուն:

Գուտերեշը նշել է, որ ՄԱԿ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը և կոչ է արել կողմերին հենվել գագաթաժողովի արդյունքների վրա ու հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Նույն շարքից