Ջոան Ռոուլինգն ամենաբարձր վարձատրվող հայտնին է Եվրոպայում

Ջոան Ռոուլինգն ամենաբարձր վարձատրվող հայտնին է Եվրոպայում

Բրիտանացի գրող Ջոան Ջոուլինգն ամենաբարձր վարձատրվող հայտնին է Եվրոպայում Forbes-ի վարկածով:

Պարբերականի գնահատականներով, վերջին 12 ամսվա ընթացքում բրիտանուհին վաստակել է 95 միլիոն դոլար: Ռոուլինգն ամենաբարձր վարձատրվող գրողն է աշխարհում և երրորդն է ամենաբարձր վարձատրվող հայտնիների շարքում՝ աշխարհում:

Եվրոպայում ամենաբարձր վարձատրվող հայտնիների շարքում երկրորդն Արքայական ակումբի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն է՝ 93 միլիոն դոլարով, իսկ եռյակը եզրափակում է Coldplay խումբը, որը 12 ամսում վաստակել է 88 միլիոն դոլար: