Քաղաքականություն 

Եվրամիությունը որոշել է չմիջամտել կատալոնական հարցին

analitik.am

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Բրյուսելին անհանգստացնում է կատալոնական խնդիրը, սակայն այն չի քննարկվում ներկա գագաթաժողովում:

«Մեր մոտեցումը պարզ է. Ոչ մի տարածք՝ միջնորդության համար: ԵՄ ինստիտուտների և անդամ երկրների կողմից չկա նախաձեռնություն կամ միջազգային քայլեր Կատալոնիայում քաղաքական ճգնաժամը կարգավորելու համար»,-ասել է Տուսկը՝ հավելելով, որ բոլորն ունեն էմոցիաներ, կարծիք ու գնահատական, սակայն ԵՄ-ն չի միջամտում հարցին:

Տուսկը նշել է, որ չի սպասում լուրջ երկխոսությունների կամ բանավեճերի, քանի որ հարցն ընդգրկված չէ օրակարգում:

Ավելի վաղ Կատալոնիայի ղեկավարությունը մերժել էր Մադրիդի վերջնագիրը, իսկ Մադրիդը հայտարարել էր Կատալոնիային ինքնավարությունից զրկելու մասին:

Նույն շարքից