Գլխավոր Հասարակություն 

Անի Հովհաննիսյանը հանդես կգա ասուլիսով և հետաքրքիր մանրամասներ կբացահայտի

analitik.am

Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ողջունում եմ բոլորին։ Այսօր բազմաթիվ զանգեր եմ ստանում լրագրողների կողմից։ Այս պահին միայն այն կասեմ, որ ես պայքարել և շարունակում եմ պայքարս ոչ թե իմ ազատության համար, որն ապօրինաբար և զուտ իմ մասնագիտական գործունեությամբ պայմանավորված սահմանափակվել էր, այլ արդարության հաստատման և խոսքի ազատության համար։ Ես շարունակելու եմ պայքարը և ՀՀ ատյանները սպառելուց հետո անհրաժեշտության դեպքում կդիմեմ նաև ՄԻԵԴ։ Մոտակա օրերին նախատեսվող ասուլիսի ժամանակ կպատասխանեմ հուզող բոլոր հարցերին, ինչպես նաև կբացահայտեմ այս գործին վերաբերող հետաքրքիր մանրամասներ։

Նույն շարքից