Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ՎԱԶ-2121-ը բախվել է ԿամԱԶ-ին. Կան տուժածներ

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ՎԱԶ-2121-ը բախվել է ԿամԱԶ-ին. Կան տուժածներ

Նոյեմբերի 12-ին, ժամը 22:05-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 14-րդ կմ-ին բախվել են ՎԱԶ-2121 մակնիշի 15 LO 352 (վարորդ` 1998 թ. ծնված Պ. Մ.) և ԿամԱԶ մակնիշի 16 SU 766 (վարորդ՝ 1992 թ. ծնված Հ. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ԿամԱԶ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1994 թ. ծնված Ա. Գ.-ին տեղի ուժերով տեղափոխել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: