Հասարակություն 

Ստեղծվել է դիմակ, որով հնարավոր է կոտրել iPhone X-ի Face ID պաշտպանական համակարգը

analitik.am

Վյետնամական  Bkav  ընկերության մասնագետները կարողացել են ստեղծել հատուկ դիմակ, որով հնարավոր է կոտրել  iPhone X-ի Face ID  պաշտպանական համակարգը: Յութուբում հայտնված տեսանյութում մասնագետները ցույց են տալիս, թե ինչպես է դա իրենց հաջողվում անել:

Տեսանյութում ցուցադրվում է միայն այն, թե ինչպես է հաջողվում կոտրել հայտնի պաշտպանական համակարգը, այլ մանրամասներ չեն հայտնվում: Չի նշվում նաև, թե որքան ժամանակ է պետք դրա համար:

Հիշեցնենք, որ Face ID համակարգը եկավ փոխարինելու Touch ID-ին: Apple-ում վստահեցնում են, որ այն ամենահուսալի համակարգն է:

 

Նույն շարքից