Ռուսաստանն ԱՄՆ-ին ուղիղ մեղադրել է ԻՊ-ին աջակցելու մեջ

Ռուսաստանն ԱՄՆ-ին ուղիղ մեղադրել է ԻՊ-ին աջակցելու մեջ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ փաստեր ունի ԱՄՆ-ի կողմից Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մասով: Ռուսական կողմը նշել է, որ դա բացահայտվել է սիրիական Աբու-Քեմիլի ազատագրման ժամանակ:

Ամբողջ խնդիրն այն է, որ ամերիկյան կողմը հրաժարվել է հարվածներ հասցնել քաղաքից փախուստի դիմած ահաբեկիչների ավտոշարասյանը:

Ամերիկացիները հայտարարել են, թե տեղեկություններ ունեն, որ ահաբեկիչները պատրաստվում են զենքները վայր դնել:

ՌԴ ՊՆ-ն նաև նշել է, որ կոալիցիոն ուժերը խանգարել են ռուսական օդուժին հարվածել ահաբեկիչների շարասյանը: