«BENTLEY», «ROLLS–ROYCE», «BMW X6», 1 միլիոն դոլար, 600 հազար եվրո. Երիտասարդ թաղապետի...

«BENTLEY», «ROLLS–ROYCE», «BMW X6», 1 միլիոն դոլար, 600 հազար եվրո. Երիտասարդ թաղապետի միլիոնները. «Փաստ»

Rolls-Royce Ghost Series II, London Photograph: James Lipman +44 7803 885275

«Փաստ» թերթը գրում է. «Երեւանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Ալեքսանյանը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել, փոխարենն իմանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում հինգ անուն շարժական գույքը՝ չորս մարդատար ու մեկ բեռնատար ավտոմեքենաները: Նա հայտարարագրել է «TOYOTA COROLLA 1.6», «BENTLEY MULSANNE 6.8L», «ROLLS–ROYCE GHOST», «BMW X6 5.0 I» եւ «FORD TRANSIT FT100 2.5TD» մակնիշի ավտոմեքենաներ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաեւ բաժնետոմսեր, որոնք կազմել են 368 միլիոն դրամ: Դրամական միջոցները նույն ժամանակահատվածում կազմել են 180 միլիոն դրամ, 1 միլիոն 250 հազար ԱՄՆ դոլար ու 620 հազար եվրո: Իսկ եկամուտներն այս համապատկերի մեջ բնավ չեն տեղավորվում: Դրանք կազմել են ընդամենը 1 միլիոն 433 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում