«Ծառուկյան» դաշինքը երեկ պաշտոնապես պատերազմ հայտարարեց Կարեն Կարապետյանի կառավարությանը. «Ժամանակ»

«Ծառուկյան» դաշինքը երեկ պաշտոնապես պատերազմ հայտարարեց Կարեն Կարապետյանի կառավարությանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը երեկ պաշտոնապես պատերազմ հայտարարեց Կարեն Կարապետյանի կառավարությանը: Պատերազմի հայտարարման ֆորմալ առիթը «Առինջ մոլի» առեւտրականների բողոքն է:

Այսօրվանից խորհրդարանում սկսվում է 2018թ. բյուջեի նախագծի քննարկումը, եւ կարելի է չկասկածել, որ «Ծառուկյան» դաշինքը շարունակելու է գրոհը, որը կավարտվի բյուջեի նախագծի դեմ քվեարկությամբ: Որովհետեւ եթե կառավարությունը սպառել է իրեն, ապա այդ կառավարությունից պետք է ազատվել հնարավորինս շուտ, եւ ոչ թե թույլ տալ, որ նա շարունակի գործել նաեւ 2018թ.:

Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ականները որեւէ կերպ չփորձեցին պաշտպանել կառավարությանը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում