Հասարակություն 

Ռուսաստանում L-410 օդանավ է կործանել, կան զոհեր

analitik.am

Խաբարովսկի երկրամասում վայրէջքի ժամանակ L-410 օդանավ է վթարի ենթարկվել: Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները` հղում անելով օպերատիվ շտաբին, վթարի արդյունքում 7 զոհ կա:

Ողջ է մնացել մեկ երեխա, ով ծանր վիճակով հոսպիտալացվել է:

Վթարի պատճառների մասին տեղեկություններ չեն հայտնվում, միայն նշվում է, որ այն վթարվել է թռիչքուղուց 2 կմ հեռավորության վրա:

Հարուցվել է քրեական գործ:

Նույն շարքից