Խաբարովսկի երկրամասում վայրէջքի ժամանակ L-410 օդանավ է վթարի ենթարկվել: Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները` հղում անելով օպերատիվ շտաբին, վթարի արդյունքում 7 զոհ կա:
Ողջ է մնացել մեկ երեխա, ով ծանր վիճակով հոսպիտալացվել է:
Վթարի պատճառների մասին տեղեկություններ չեն հայտնվում, միայն նշվում է, որ այն վթարվել է թռիչքուղուց 2 կմ հեռավորության վրա:
Հարուցվել է քրեական գործ: