Ինչ է Պուտինը ցանկանում հասկանալ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ. Ռուսաստանցի փորձագետի...

Ինչ է Պուտինը ցանկանում հասկանալ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ. Ռուսաստանցի փորձագետի կարծիքը

Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկելու են ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Հայաստանի նախագահը նաև մասնակցելու է Ռուսաստանում Հայաստանի օրերի բացման հանդիսավոր արարողությանը:

Փորձագետները կարծում են, որ սպասվելիք հանդիպման ժամանակ քննարկվող հարցերից կլինեն նաև Սահմանադրական բարեփախումներից հետո Հայաստանի ապագան և իհարկե ԼՂ հակամարտության կարգավորումը:

Մոսկվայի պետական համալսարանի ետխորհրդարային տարածքում ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կարավաևը, խոսելով Հայաստան-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրի մասին, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է, որ դրանով հարցականի տակ չի դրվում Հայաստանի եվրասիական վեկտորը, սակայն այն կարող է հետագայում մեծացնել Հայաստանի պարտավորությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում:

Կարավաևի խոսքերով, Պուտինի համար կարևոր է հասկանալ, թե որքանով է Հայաստանը պատրաստ ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության հարցում գնալ այն ուղով, որ չի խանգարի ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությանը: