Հասարակություն 

Ուսանողները մուտք գործեցին ԱԺ խորհրդարանի ղեկավարության հետ հանդիպելու համար

analitik.am

Քիչ առաջ ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա անող ուսանողներից 5-ը խորհրդարանի ղեկավարության հրավերով մուտք գործեցին ԱԺ:

Թե կոնկրետ ում կողմից է եղել հրավերը հայտնի չէ:

Մինչ խորհրդարան մուտք գործելը, նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ հանդիպման ժամանակ բովանդակային քննարկում չի լինելու, այլ քննարկվելու հարց, թե ինչ ֆորմատ կարելի է ստեղծել օրենքը հետագայում փոփոխության ենթարկելու համար. «Պետք է մի ձևաչափ մտածվի, որ հասարակության ավելի լայն զանգված կարողանա արտահայտվել, մոտ 200 գիտնական երեկ արդեն ստորագրել է ընդհանուր հայտարարության տակ, որ մենք կազմել ենք և ճիշտ ենք համարում, որ հնարավորինս ավելի շատ մարդկանց ձայն լսելի լինի»:

Նույն շարքից