Քաղաքականություն 

Լավրովը Բաքվում է, որտեղից ժամանելու է Երևան

analitik.am

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Բաքվում է, որտեղից ժամանելու  է Երևան:

Լավրովը Ադրբեջան է մեկնել կիրակի և արդեն հասցրել է հանդիպել Իլհամ Ալիևի հետ:

Այսօր ՌԴ արտգործնախարարը հանդիպելու է իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ և քննարկելու է ռուս-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր:

Նոյեմբերի 21-ին Երևանում Լավրովը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և կքննարկի երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցերը: Մասնավորապես խոսվելու է ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում գործողությունները համակարգելու մասին:

Բնականաբար հանդիպումների ժամանակ քննարկվելու է նաև ղարաբաղյան հակամարտությունը:

 

 

 

Նույն շարքից