Գլխավոր Քաղաքականություն 

Հայկական վերածնունդը կարող է փորձել իր համբույրներով վերակենդանացնել Հանրապետական խմբակցությանը. Փաշինյան

analitik.am

Այսօր՝ նոյեմբեր 20-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Վանաձորում Հանրապետականի և Հայկական վերածնունդի միջև ստորագրված հուշագրին, ասաց, որ սրանով արձանագրվեց Հայկական վերածնունդի կամ ՕԵԿ-ի քաղաքական մահը:

Փաշինյանի խոսքերով, իրենք վաղուց էն արձանագրել այդ մահը, սակայն հիմա կա արդեն մահվան հուշագիրը. «Սահմանադրական դատարանի որոշմամբ, Վանաձորի ավագանու բոլոր որոշումները չեղյալ են համարվել: Այսինքն ՍԴ-ի որոշումը ենթադրում է, որ այդ ավագանին գոյություն չունի:

Խնդիրն այն է, որ սխալ բուժում է տեղի ունեցել և հիվանդը մահացել է: Դրանից հետո Հայկական վերածնունդը կասի, որ պատրաստ է ամուսնանալ մահացած հիվանդի հետ և փորձել վերակենդանացել նրան: Եթե Վանաձորի Հանրապետական խմբակցությունը քնած դժխուհին է, Հայկական վերածնունդը կարող է իր համբույրներով փորձել վերակենդանացնել նրան: Բայց տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե քնած, այլ մահացած դժխուհու հետ»:

Պատգամավորը հույս հայտնեց, որ կառավարությունը օրինական որոշում կկայացնի՝ դադարեցնելով Վանաձորի ավագանու ընտրությունները և նշանակելով նոր ընտրություններ:

Ճեպազրույցին ներկա ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր հերթին նշեց, որ այդ հուշագրի ստորագրումով բացահայտվեցին այն անձինք, ովքեր Վանաձորում տեղի ունեցած ընտրություններից հետո դրժեցին իրենց խոստումը: Նա նաև նշեց, որ սա իրենց համար անակնկալ չէր:

 

Նույն շարքից