Հասարակություն 

Միլիոնավոր ավտոմեքենաները կարող են դառնալ հաքերային հարձակումների թիրախ

analitik.am

Հեռակառավարվող ժամանակակից ավտոմեքենաները կարող են մահաբեր զենք դառնալ հաքերների համար, կարծում են փորձագեtները: Այս մասին գրում է The Times-ը:

Նյու Յորքի համալսարանաի մասնագետների կարծիքով,  թշնամական երկրները կամ ահաբեկիչները կարող են կոտրել այդ մեքենաների պաշտպանական համակարգերը և դրանք օգտագործել իրենց նպատակների համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է 2005 թվականից հետո թողարկված ավտոմեքենաներին, որոնք ունեն հեռակառավարման համակարգ:

Վերոնշյալ համալսարանաի աշխատակիցներից Ջասթին Քափփոսը նշել է, որ չարագործները կարող են մեքենան վարել իրենց ցանկությամբ, կամ ուղղակի մարդկանց փակել դրանց մեջ:

Հարկ է նշել, որ միայն Մեծ Բրիտանիայում կա մոտ 9 միլիոն ավտոմեքենա, որոնք կարող են հաքերային հարձակման թիրախ դառնալ:

2016 թվականին հաքերներին արդեն հաջողվել էր գտնել, թե ինչպես կարելի է ռադիոյի օգնությամբ կոտրել ավտոմեքենաների պաշտպանական համակարգը և այն սեփական ցանկությամբ օգտագործել:

Նույն շարքից